Կիևն առաջարկում է Մոսկվային վերցնել սպանված ռուս զինծառայողների մարմինները

Կիևը կրկին առաջարկում է Մոսկվային վերցնել Ուկրաինա ներխուժման ժամանակ զոհված ռուս զինծառայողների մարմինները։

Այս մասին, Euronews-ի փոխանցմամբ, ասել է ռազմաքաղաքացիական համագործակցության ղեկավար Վլադիմիր Լյամզինը սառնարանային վագոնները բեռնելիս, որոնք օգտագործվում են որպես դիահերձարաններ։

Լյամզինը հայտնել է, որ այնտեղ պահվում են ռուս զինծառայողների մի քանի հարյուր մարմիններ։ Ուկրաինայի տարածքում նման մի քանի գնացք կա։ Դրանք կպահվեն այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ միջպետական մակարդակով որոշում կկայացվի այդ մարմինների տեղափոխման մասին։

Նշվում է, որ ուկրաինական կողմը պատրաստ է դրանք փոխանցել վաղը կամ նույնիսկ այսօր։ Սակայն ռուսական կողմից այդ դիակները ստանալու հարցումներ չեն եղել։

Ուկրաինան պնդում է, որ ներխուժման ժամանակ ավելի քան 27 հազար ռուս է զոհվել։ Ռուսական պարբերականները խոսում են հարյուրավոր սպանված ուկրաինացի զինվորների մասին։ Կողմերը չեն ճանաչում իրենց կորուստների նման մասշտաբը և պաշտոնապես չեն հրապարակում զոհերի ու վիրավորների տվյալները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ