Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը Շիրազի բանաստեղծությամբ է կիսվել

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը իր էջում հրապարակել է հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» ստեղծագործությունը։

Կից նա գրել է.

«Մեկ տարի անց մեծ ոգևորությամբ նորից կիսվում եմ Հովհաննես Շիրազի ամենա ուժեղ և գեղեցիկ ստեղծագործություններից մեկով։

Այն այսօր էլ շատ ակտուալ է»։

ԷՔՍՊՐՈՄՏ
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Հովհաննես Շիրազ

 

Կից նա տեղադրել է հայկական լեռնաշխարհից մի բնապատկեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ