Ռոզա Լինի գրառումը` «Եվրոտեսիլ»-ից հետո

«Եվրոտեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինն ինսթագրամյան իր էջում գրել է.

«Մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար:

Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում:

Snap-ը կատարելիս ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ:

Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ և նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել:

Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում:

Ժամանակն է՝ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»:

Հիշեցնենք՝ երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ