7-րդ դասարանի աշակերտը զանգել է ոստիկանություն ու ստել՝ հայտնելով դպրոցում ռումբի առկայության մասին

Մայիսի 13-ին, ժամը 11.10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուրը Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ