«Կեցցեք սիրելիներս». վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում կիսվել է նոր տեսանյութով և կաարել է հետևյալ գրառումը.

«Եւ ուրեմն՝ տնտեսական հեղափոխություն: Կեցցե՛ք, սիրելիներս:»

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել «ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բարձրացմանը»:

«Այս բոլոր ցուցանիշների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը` հայտարարելով, որ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն ունեն բավարար քաղաքական կամք ու մտավոր ներուժ այս ամենն իրականացնելու համար:

Տնտեսական հեղափոխության հասնելու համար Փաշինյանը կարևորել էր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագծի փոփոխությամբ: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ընտանեկան բիզնեսը կայացավ հենց ընտանիքի համախմբման և ջանքերի մեկտեղման արդյունքում. Միքայելյանների ընտանիքը Արծվաքարում կոնյակով ու գինով մշակված պանիրներ է արտադրում։

Posted by ՀՀ կառավարություն on Tuesday, March 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ