Հոկտեմբերի 27-ին «ԱԼՖԱ»-ն եկել է Երևան. նոր սկադալային մանրամասներ Հոկտեմբերի 27-ի գործից

Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ «Գազ 24» մեքենայով գնում են Հարավ-արևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից ու նշում է, որ վերջինս «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։

Էդիկը Դերենիկի ասում է, որ հետևի իրենց։ Երկու մեքենաներով մոտենալով Ազգային Ժողովի շենքին վերցնում են զենքերը ու մտնում շենք։

17։00-ի կողմը նրանք մուտք են գործել Ազգային Ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակել օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, սկսել է անկանոն կրակել։

Այնուհետև անցել է լրագրողների հատվածը ու նրանց ցանկությամբ դուրս է բերել դեպի ֆոյեի աջ մասը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ