Դեռևս օրեր առաջ համացանցում հրապարակվեցին կադրեր, որտեղ ցուցարարները Գյումրիում ծեծի են ենթարկում տարեց տղամարդկանց Ընդ որում, տարեց տղամարդկանից մեկը 84 տարեկան էր։ Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով արդեն ձերբակալվել էին 5 անձ, որոնցից 3-ն արդեն իսկ կալանավորվել են։
Կառավարության մոտ կանգնած MediaNews-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի մասին տեղեկանալուց հետո վարչապետ Փաշինանը իրավապահ մարմիններին խիստ հանձնարարականներ է տվել։
«Դրանցից ոչ մեկ չպետք է պլստա․․․ Օրենքի ամբողջ խստությամբ գետնի տակից էլ լինի, գտեք ու պատասխանատվության ենթարկեք»,- հանձնարարել է Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարներին։