Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները հերթական անգամ դավաճանեցին իրենց համախոհին

Այսօր դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին:

Իհարկե, Գերասիմ Վարդանյանին կալանավորելը լրիվ իրավաչափ էր այն խուլիգանությունների ֆոնին, որոնք իրականացրել է վերջինս Երևանի կենտրոնում ու Գյումրիում Արցախը փրկելու գործընթացում, բայց այս պատմության մեջ կա ևս մի հիշարժան դրվագ։

Վարդանյանի նկատմամբ քննիչը որպես խափանման միջոց էր ընտրել գրավը՝ 60 միլիոն ՀՀ դրամի չափով, որը այդպես էլ չեն վճարել նրան փողոց հանած ու խուլիգանության դրդած Հայրենիքի փրկիչները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ականները մեծ կարողությունների տեր են, որին հասել են Սփյուռքից Հայաստան ու Արցախ ուղարկված օգնությունները իրար միջև բաժանելով ու նաև տարբեր իշխանությունների հետ կոալիցիոն կառավարություններում գտնված ժամանակ ապօրինություններ իրականացնելով։ Օրինակ, միայն Իշխան Սաղաթելյանի պաշտոնական հայտարարագիրը հերիք է, որ Գերասիմ Վարդանյանի համար 20-30 անգամ 60 միլիոն դրամի գրավ վճարեին, մնացածի մասին չենք էլ խոսում։

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Հայրենիքի մյուս փրկիչներին բացարձակապես չի հետաքրքրում իրենց թիմակիցների ճակատագիրը։ Նրանք հերթական անգամ ապացուցում են, որ քաղաքացին իրենց համար արժեք չունի ու ինչքան էլ տարբեր հարթակներից սիրառատ ելույթներ ունենան ժողովրդի մասին, իրական կյանքում նրանք լքում ու մենակ են թողում բոլորին, այդ թվում՝ իրենց թիմակիցներին։ Նույն իրավիճակն էր նաև օրեր առաջ թմրանյութի գերդոզավորումից վրանում մահացած քաղաքացու պարագայում, երբ դեռևս չմահացած քաղաքացուն միայնակ  նստեցրել ու ճանապարհել էին հիվանդանոց՝ չհետաքրքրվելով, թե ինչ կլինի նրա կյանքի հետ։ Հետո էլ հետևեց նրանց քեֆ-ուրախություն պարը այն նույն պահին, երբ իրենց համակիրի դիակը դեռևս հողին չէր հանձնված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ