«Փոխվել է շենքի 3 սեփականատեր, բայց…». Դավթաշենի թաղապետրանից նոր մանրամասներ են հայտնում վաճառված թաղապետարանի շենքի մասին

Դավթաշեն համայնքի թաղապետի տեղակալ Սաշ Կատավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ի պատասխան Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գրառման ու news.am լրատվականին տրված հարցազրույցի կարող եմ կատարել մի քանի դիտարկումներ։
1. Դավթաշեն վարչական շրջանի շենքի օտարման ժամանակ չի պահպանվել ամենակարևորը՝ սերվիտուտի պայմանը, այսինքն շենքի նախկին օտարված հատվածի մեջ է մտել աստիճանավանդակը, որը օրենքի լրջագույն խախտում է։
2. Փոխվել է շենքի 3 սեփականատեր, բայց այդպես էլ չեն փոխվել կոմունիկացիոն գծերը՝ ջրի, գազի և հոսանքի, ինչը կարող է ենթադրել, որ սեփականատիրոջ փոփոխությունը եղել է ձևական և այժմյան սեփականատերը հանդիսանում է նախկին իշխանություններին փոխկապակցված անձ։


3. Ռուսլան Բաղդասարյանը նշում է, որ գնորդներից մեկը պարտավորվել է քաշել ջեռուցման համակարգ և այդ ջեռուցման համակարգի շնորհիվ այսօր մենք՝ նոր եկածներս տաք-տաք նստում ենք։ Բնականաբար սա չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ 2008 թվականին համայնքի միջոցներով գնվել է 4 գազի կաթսա, որոնցից միայն 3 են այսօր գտնվում վարչական շենքում, իսկ չորրորդը գտնվում է օտարված տարածքում։
4. Ռուսլան Բաղդասարյանի օրոք տեղի են ունեցել տարօրինակ գործարքներ, մասնավորապես Դավթաշենի կենտրոնական հատվածներում կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք հետագայում օրինականացվել են։
5. Քաղաքային իշխանության փոփոխությունից հետո բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ երկար տարիներ գործունեություն ծավալող հասարակական շինություններն իրենց աղբահանության, գովազդի, առևտրի և այլ տուրքեր կամ չեն վճարել, կամ էլ վճարել են մասնակի։
Նշեմ, որ այս ամենը միայն սկիզբն է և ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

Հ.գ
Բոլոր տեղեկություններն ու փաստերը փոխանցվել են համապատասխան մարմիններին։

Ի պատասխան Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գրառման ու news.am լրատվականին տրված…

Posted by Sash Katvalyan on Wednesday, March 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ