Սևանցի ծանրամարտիկը սահմանել է նոր ռեկորդ

Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանեց հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար արմինե Ղուկասյանը, նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ և հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, ով նաև նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձևի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:

«Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը:

Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230 և 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ