Կանանց բռնցքամարտի ընտրանին հաջող է մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկել են աշխարհի առաջնությունում:

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում։

Հայ մարզիկներից առաջին հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայաի նկատմամբ։

Ստամբուլում ընթացող աշխարհի կանանց առաջնությանը մասնակցում են Անուշ Գրիգորյանը,Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը: Կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 9-ին և կեզրափակվի 20-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ