Արման Իսրայելյանը՝ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Արման Իսրայելյանն առաքելության ղեկավար է նշանակվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման Իսրայելյանին նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ