Միակ վտանգը նոր մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին՝ «մեկ կրակոցը Նիկոլի վրա»

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվ այսպես․

փրկչական երկրորդ շարժման առաջին փուլը՝ որը պետք է սնուցվեր ապրիլ 24-յան վշտից ու մայիս 9-յան հիշողություններից, իր ընթացքն ամփոփեց զգալիորեն նվազած դինամիկայով ու զգալիորեն աճած ագրեսիվությամբ։

Եթե հիմք ընդունենք Իրազեկ քաղաքացիների միավորման օդային հանույթի տվյալները՝ եթե մայիս մեկյան հավաքներում ամրագրվեց 12,000-ի կարգի մասնակից, ապա՝ մայիս 9-յան հավաքը 7,000-ի շրջանակում է։ Դժվար թե կազմակերպիչները չհասկանան, որ Տավուշից, Վայոց Ձորից այլ վայրերից մեկնարկած երթերը, մարզային սկանդալային հյուրախաղերը ոչինչ չեն փոխել, ավելին՝ թիվը պակասել է․․․

Ավելին, առաջին իսկ փուլում քաղաքական բախում ու «քաղհալածյալներ» ունենալ թիրախավորած շարժումը արդեն քրեական հետապնդման դաշտում է հայտնվել՝ փողով հավաքի մասնակիցներ հավաքագրելու և հատկապես Գյումրվա արյունոտ հյուրախաղերի» քրգործերի շրջանակներում։Իշխան Սաղթելյանը և մյուսները, գիտակցելով ձեռքբերված արդյունքները, ազդարարում են երկրորդ փուլի մասին՝ պետական հիմնարկներ շրջափակել, պարալիզացնելն ու զավթելը, և ժամանակավոր կառավարության ձևավորումը։

Դժվար է չնկատել «սահուն տրանզիտը», որի պատճառներից մեկը արձանագրված դինամիկան է, որը պահանջում է «տրանսֆորմացիա», մյուս կողմից էլ վճռականության, հաջորդ փուլ թևակոխելու պատրանք ստեղծելու նպատակով նվազած շարքերը համալրելը․․․

Թվարկված նպատակները պահանջում են հաջորդ փուլում ագրեսիայի ճառագում, ընդհուպ՝ բախումների արկածախնդրություն, որպեսզի դուրս գան «քրեական» դաշտից ու առնվազն ձերբակալությունների դեպքում ինքնահռչակվեն «քաղաքական»։

Հետաքիրի է, որ բաժնետիրական ընկերության մոդելով գործող այս շարժումը հնչեցնում է 250 անձանց մասին, ովքեր պետք է կազմեն «ապագա իշխանությունը», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց վրա է դրվելու իրենց շրջապատով «առաջնագիծ» գնալու պարտականությունը, որպեսզի արժանի լինեն առաքելությանը։ Սակայն այս ամենում ամենաանհանգստացնողը արտաքին ասպեկտն է։ Նկատելի է, որ շարժման օրակարգը ադրբեջանա-թուրքական սփռմամբ ներկայացվում է որպես թուրք էթնոսի դեմ ուղղված։

Այսինքն, սեփական ու արտաքին լսարաններին տեղ է հասցվում, թե Հայաստանը եռում է հակաթուրքականությունից, որ Հայաստանում դիմադրում են խաղաղ համագոյակցության գաղափարին։ Իսկ, համաձայնեք, սա ինչ-որ տեղ դառնում է «պատերազմամետ» Հայաստանին «հերթական անգամ» տեղը նստացնելու պատրվակ ու առիթ․․․ Ու հարց է՝ փրկիչները գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված են նրանց այս պատրվակը տալիս․․․ Թե չէ՝ ներքաղաքական առումով յուրաքնաչյուրը անգիր գիտի, որ միակ վտանգը նոր մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին՝ «մեկ կրակոցը Նիկոլի վրա»։

7,000-ով լայն զանգվածային հեղափոխություն ոչ մեկ ոչ մի երկրում չի արել ու չի անի․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ