«Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու միջադեպը, նույնքան նողկալի է ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու միջադեպը, նույնքան նողկալի է ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը։

Ծեծի ենթարկված տարեց տղամարդկանցից մեկը օրինակ 84 տարեկան է։ Հիմա էլ փորձում են բոլորին համոզել, թե 84-ամյա տարեց մարդը, ով անգամ դժվարությամբ է քայլում, մեքենաներ է կոտրել, դրա համար էլ ծեծի են ենթարկել ու արդարացնում են ծեծի ենթարկողներին։

ՀԳ․ Գործը վաղուց արդեն իրավապահների տիրույթում է, իսկ մեղավորները պետք պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ