«Ժամանակն է՝ հստակ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցողին.այլապես հետո ուշ է լինելու».Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տեղի ունեցողն այլևս դժվար է կոչել Արցախի համար մտահոգ Շարժում։

Գնալով այն վերածվում է հին թայֆայական բարքերը հետ բերելու պայքարի. իրենց քաղաքական գաղափարները չկիսող անձանց վրա հարձակումները, ծեծուջարդը, վիրավորանքներն ու նաև ոստիկանների նկատմամբ բռնությունները դրա լավագույն ապացույցն են։

Ինչքան էլ Շարժման լիդերները հայտնեն, որ իրենք կապ չունեն սադրանքների հետ, իրականությունն այլ բան է ասում։ Գյումրիում տարեց անձանց ծեծին ներկա է եղել «Հայրենիք» կուսակցության գլխավոր անդամներից մեկը, ով ներկա լինելով հանդերձ որևէ քայլ չի ձեռնարկել բռնությունը կանխելու համար՝ փաստելով, որ դրանք հովանավորվում են անձամբ Շարժման լիդերների կողմից։

Ժամանակն է՝ հստակ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցողին ու ըստ այդմ ձեռնարկել նաև իրավական համարժեք քայլեր, այլապես հետո ուշ է լինելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ