Բայդենը ստորագրել է Ուկրաինայի համար լենդ-լիզի մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է լենդ-լիզի մասին օրենքը, որը կոչված է պարզեցնելու Ուկրաինային զենք մատակարարելու ընթացակարգը։

Փաստաթուղթը, որը վերնագրված է «2022 թվականի Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանության ակտ», Կոնգրես է ներկայացվել դեռևս Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից առաջ՝ այս տարվա հունվարին։

Մայիսի 3-ին օրինագիծը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ (417 կողմ, 10 դեմ), իսկ մինչ այդ օրինագիծը հավանության է արժանացել Սենատի կողմից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ