Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ալինա Մարտիրոսյանը նոր կադրերը տեղադրել է իր միկրոբլոգում։ Ալինան դասական ոճի հագուստ է ընտրել՝ սեւ բլուզը համադրելով կոստյումի հետ։
Կերպարն ամբողջացրել են խոշոր զարդերը՝ մարգարտյա ականջօղեր եւ վզնոց, ինչպես նաեւ փայլուն ժամացույց։ Ալինա Մարտիրոսյանը վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են աչքերն ու շուրթերը։