Սև փետուրներով թռչուններ հավանաբաար բոլորն են տեսել, սակայն շատ քչերին է հաջողվել տեսնել ամբողջովին սև հավերի կամ աքլորների: Իսկ դրանց նկարները համացանցում տեսնելիս շատերին թվու է, թե այդ լուսնակարը փոտոշոփի արդյունք են:
Աշխարհում գոյություն ունի սև հավերի հազվագյուտ տեսակ, որն Այամ Չեմանի է կոչվում։
Այս տեսակի հավերն ամբողջովին սև են, այդ թվում՝ փետուրները, մաշկը, եղունգները և նույնիսկ ներքին օրգանները։
Ժամանակին ԱՄՆ-ում այս ցեղատեսակի հավերին վաճառում էին 2500$-ով։
Սև գույնը պայմանավորված է դոմինանտ գենով, որը հիպերպիգմենտացիա է առաջացնում և կոչվում է ֆիբրոմելանոզ։
Հավերի այս տեսակն առաջին անգամ Եվրոպա է բերվել 1990-ականներին։