Մի անգամ չէ, որ մեր հայրենակիցները մասնակցելով տարբեր մրցույթներին զարմացրել են ժյուրիին ու հանդիսատեսին իրենց յուրօրինակ տաղանդով: Այսօր նման մի ելույթ որոշել ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը:
Ռուսական «Голос»-ի եթերում հայազգի Մարիամ Մեհրաբովան իր ելույթով ստիպեց ժյուրիին ու հանդիսատեսին հուզվել: Իսկ ժյուրիի անդամների Դիմա Բիլանը չկարողացավ նույնիսկ զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ Մարիամ Մեհրաբովան ծնվել է 1972 թվականի հունվարի 28-ին Երևանում։ Իր երաժշտական կրթությունը նա սկսել է հինգ տարեկանում, երբ ծնողները նրան տարել են Երևանի կենտրոնական երաժշտական դպրոց։
Ավելի ուշ նրանք տեղափոխվում են Մոսկվա, որտեղ նա սկզբում սովորում է Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարանում, որն ավարտում է գերազանցությամբ։