«Մեկը հողի մշակ գյուղացուն «կապիկ» է անվանում, երկրորդին` «անատամ», մյուսին էլ` «թուրք»». Մովսես Հարությունյան

«Սև-սպիտակ» բաժանումից դժգոհողները սկսել են թիրախավորել մարդկանց արտաքին տեսքը. մեկը հողի մշակ գյուղացուն «կապիկ»

է անվանում, երկրորդին` «անատամ», մյուսին էլ` «թուրք»։

Այո, միգուցե շատերը ժամանակ ու ռեսուրսներ չեն ունեցել իրենց արտաքին տեսքով զբաղվելու, իմպլանտներ դնելու, ունք հանել-նկարելու, թարթիչ լցնելու, քիթ վիրահատել-փոխելու, բոտոքս անելու, շուրթ կամ մարմնի այլ մաս լցնելու համար, որովհետև նրանց համար առաջնայինը սեփական երեխաներին օրվա հացով ապահովելն է եղել։ Դրա համար ամեն օր դաշտում արևի տակ վարուցանք անող, անասնապահությամբ զբաղվող հասարակ մարդիկ հետ են մնացել տասովկա անելով, տաքուկ կաբինետներում շեֆերի համար կոֆե դնելով և այլ ոչ գործնական ծառայություններ մատուցելով 200-300 հազար դրամ վաստակողներից։

Հ.Գ. Հայտնի տեսանյութի կինը չի ասել, թե «հա էլ Նիկոլը պիտի հայերի հախից գա»։ Շիրակի բարբառ իմացողների համար պարզ է, որ կինն ասում է «հա էլ Նիկոլը պիտի ձեր հախից գա»։ Աշխատեք մանիպուլացնել գոնե միայն այն դեպքերը, որոնք տեսանյութերով ապացուցելի չեն։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մովսես Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ