«Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք». վարչապետ Փաշինյանը հանդես է եկել կոչով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կկաարել է հետևյալ գրառումը.

«Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին կլինի համապետական առաջին շաբաթօրյակը, առաջին, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանն աղբից, իսկ դա անել մեկ օրում կամ շաբաթում հնարավոր չէ։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ամիս լինելու է համապետական մաքրության օր։

Համապետական մաքրության օր մարտի 23-ին

2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։Հիշի՛ր ամսաթիվը և այդ օրը, դուրս գալով տանից, #մեկնիրձեռքդ #վերցրուաղբը

Posted by ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն on Monday, March 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ