«Դըմփ-դըմփ-հու». ցուցարրները կաառավարության շենքի դիմաց պահանջում են վարչապետ Փաշինյանին

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև` բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրը և պահանջելու հիմնավորումներ ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ:

Նրանք ասում են, որ համզված են, որ եթե հանդիպեն վարչապետի հետ, ներկայացնեն իրավիճակը, վարչապետը հնարավորություն կտա վերանայել որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարից:

Մասնակիցների խոսքերով` որոշումը ուժի մեջ մտնելուց հետո գոյություն ունեցող մոտ 120 գրավատների 90 տոկոսը կփակվի:

Ցուցարարները նախկինում հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն իրենց հուզող խնդրի վերաբերյալ հստակ պատասխան չեն տվել` իրենց ասել են, որ դա արվում է ոլորտի կայունացման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ