Նիկոլը վերջնական կջարդի ՀՀԿ-ի ողնաշարը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացրած քաղաքական ուժը առաջիկա ընտրական գործընթացներում որևէ լուրջ դիմադրության չեն հանդիպի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Որևէ հակամիջոց, որևէ ռևանշ չի լինելու։ Ժամանակը ցույց տվեց, որ հակահեղափոխության, ռևանշիստական տրամադրությունների մասին խոսակցությունները զուտ խոսակցություններ են։ Չեմ կարծում, որ կան ուժեր, որոնք կցանկանան և ի վիճակի կլինեն որևէ կերպ խարխլել իրավիճակը», – նշեց Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ