Ո՞վ է եղել տակդիրներով ակցիա իրականացրած աղջիկը

Տակդիրներով ակցիա իրականացրած աղջիկը եղել է Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) օգնականը ԱԺ-ում։

Նա նաև ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի մոտ է աշխատել։

Նախապես հայտնել էինք,որ Երեւանում կանաց երթի մասնակիցները մանկական տակդիրներ նետեցին Ազգային ժողովի դռների մոտ:

Ակցիայի մասնակից կանանցից մեկն ասաց. ՛՛Հաշվի առնելով այս շենքում դիպուկահարների թիկունքում ծվարած ՔՊ-ի 72 պատգամավորներին՝ մենք այդ հոգսն էլ ենք հոգում, ինչպես որ հոգալու ենք մեր երկիրը ոտքի հանելու հետագա բոլոր հոգսերը:

Մենք դեղատնից գնել ենք պամպերսներ` հաշվի առնելով իրենց սարսափը, իրենց վախը: Քանի որ իրենք սարասափում են հայ կանանցից, մեզնից հետո թող դուրս գան, վերցնեն, սա պետք կգա, իսկ կապիտուլյանտին 6 հատ է հասնում՛՛:

Նշենք, որ մինչ այդ կանանց երթի մասնակիցները փակել էին Դեմիրճյան եւ Պարոնյան փողոցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ