«Կուսակրոն քահանա է, 3 հատ էլ կին ունի․․․». Միքայել Աջապահյանի ելույթից հետո ֆրանսիայի հրապարակից ահագին մարդ է հեռացել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 19։00-ից Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը:  Ի դեպ, հանրահավաքի ժամանակ ուղիղ տեսակապով  էկրանից ելույթ ունեցավ նաև  Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Ֆրանսիայի հրապարակում գտնվող MediaNews-ի մեր  թղթակիցը  հաղորդում է,  որ Միքայել Աջապահյանի  ելույթից հետո լսել է կողքի մարդկանց խոսակցությունները, ովքեր ասել են՝ «Յանի կուսակրոն քահանա է, թեմի առաջնորդ է, բայց  3 հատ էլ կնիկ ունի․․․ եկեք, գնացինք  է՜»։  Ինչից հետո խումբը  շրջվել ու լքել է Ֆրանսիայի հրապարակը։

Ի դեպ,  ինչպես հայտնում է այս պահին Ֆրանսիայի հրապարակում  գտնվող մեր թղթակիցը,  Միքայել Աջապահյանի ելույթից հետո շատերն են լքել Ֆրանսիայի հրապարակը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ