«Ուզում եմ հիշեցնել՝ ինչպես էին երիտասարդ աղջիկներին մազերից քարշ տալով տանում և օրերով պահում ոստիկանությունում.բիրտ ուժը դա էր».Լիլիթ Կիրակոսյան

«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիրները մտել են ինչ-որ թատերական խաղի մեջ։ Միանշանակ հասկանալի է, որ այն, ինչ որ իրենք անում են, անում են արհեստական, արհեստածին օրակարգով։ Այնտեղ օրակարգ չկա՝ սկսած իրենց վանկարկություններից, որը ժամանակին եղել է։ Գուցե շատ ուզում են նմանվել 2018 թվականի հեղափոխությանը՝ մանավանդ օգտագործելով «Զարթիր, լաո» երգը։

Հավանաբար մոռանում են, որ լաոն վերջապես զարթնել է 2018 թվականին, և սա իրենք պետք է իրենց համար վերջնականապես ֆիքսեն»,- Civic.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ընդդիմության բողոքի ակցիաները, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։

Նա նշեց, որ այն, ինչ ընդդիմությունն անում է, համարում է դավադրություն, որովհետև պատերազմը նոր անցած ժողովրդին հրահրել ներքին պատերազմի, միանշանակ հասկանալի է, թե ինչ օրակարգ են իրենք առաջ տանում։

Անդրադառնալով նաև ընդդիմադիրների տարածած այն լուրերին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ուզում է հեռանալ, պատգամավորն ասաց, որ դա բացառված է, և այդ ամենը սուտ է։

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը հայտարարում է, թե ոստիկանությունն իրենց նկատմամբ բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում, Լիլիթ Կիրակոսյանն ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել «Մարտի 1»-ը, և ոչ միայն դա, բոլոր ակցիաները, երբ իսկապես ոստիկանությունը կիրառում էր բիրտ ուժ, հիշեցնեմ, թե ինչպես էին երիտասարդ աղջիկներին մազերից քարշ տալով, գետնին գցելով, խփելով տանում և օրերով պահում ոստիկանության բաժանմունքներում, և նրանց մասին որևէ լուր ծնողները չունեին։ Այ, դա բիրտ ուժ էր։ Այնպես որ, թե ինչ են իրենք հայտարարում, ամենևին հետաքրքիր չի, իրականում կա այն, ինչն իրականում է կատարվում»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ