«Հնարավոր չէ չգնահատել ՀՀ առաջին նախագահի սթափ և ողջախոհ առաջարկը». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը.

«Հնարավոր չէ չգնահատել ՀՀ առաջին նախագահի սթափ և ողջախոհ առաջարկը Փաշինյանի, Սարգսյանի և Քոչարյանի մեկ սեղանի շուրջ նստելու վերաբերյալ։ Այդպես է մտածում պետական գործիչը և ոչ թե քաղաքական գործիչը։

Բայց պետք է փաստենք, որ դեռևս 2021թ․ ժողովուրդը մերժել է ղեկավարների՝ միմյանց հետ սեղանի շուրջ նստելու հնարավորությունը և ընտրություն է կատարել մեկմեկու ոչնչացնելու ծրագիրը կյանքի կոչելու օգտին։
Կցանկանայի կիսել այդ լավատեսությունը, բայց սա է մեր ազգակործան իրականությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ