Այս պատմությունը ամերիկուհի Լյուսի Հելեյնինի մասին է, ով արդեն երկու երեխա ուներ:Նա և ամուսինն այլևս չէին ծրագրում երեխա ունենալ, ուստի կինը բժշկի դիմեց, ով իր օրգանիզմի մեջ հատուկ հակաբեղմնավորիչ միջոց դրեց:
Այդ իմպլանտը նախատեսված է հորմոններ արտադրելու համար, որոնք պետք է առավելագույնս դժվարացնեին բեղմնավորումը:
Այդպիսի միջոցներ արտադրողները 99% արդյունավետություն են խոստանում: Կինը շատ զարմացավ, երբ իմացավ, որ հղի է:Դա պարզվեց միայն 18-րդ շաբաթում:Բժիշկն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ոչ մի իմպլանտ չտեսավ և եզրակացրեց, որ այն պարազապես ընկել է:
Լյուսին որդի ունեցավ կեսարյան հատման միջոցով:Նա հրապարակեց փոքրիկի լուսանկարը, որի ձեռքին այն իմպլանտն էր, որը պետք է կանխեր իր լույս աշխարհ գալը:Լյուսին կարծում է, որ փոքրիկ Դեքսթերն իսկական օրհնություն է: