Համացանցում հայտնվել է Սիլվա Հակոբյանի գեղեցիկ կատարումը՝ «Այլ աչեր»

Հայտնի երգիպ Սիլվա Հակոբյանի YouTube-ի իր պաշտոնական ալիքում հետևորդների հետ կիսվել է Հ1 հեռուստատեսության եթերում իր կատարումով:  Հաղորդման շրջանակներում երգչուհին կատրում է հայտնի «Այլ աչեր» երգը:

Հիշեցնենք, որ 7 տարեկանից սկսած Սիլվա Հակոբյանը մասնակցել է մի շարք բարեգործական համերգների «Զատիկ» որբանոցում, կարմիր խաչի հիվանդանոցում, հայկական բանակում և այլ տեղերում։

Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջը։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։

Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ