Տրիպոֆոբիան պաշտոնապես ճանաչված չէ որպես հոգեկան խանգարում և հետևաբար չի ախտորոշվում Ամերիկայի հոգեբուժական ասոցիացիայի ախտորոշաբանական և վիճակագրական ձեռնարկի հինգերորդ հրատարակությունում:
Ջենիֆեր Աբբասին՝ Popular Science (ամերիկյան գիտական ամսագիր) պարբերականից, ասել է, որ այն իրոք մեջբերվում է գիտական գրականության մեջ, և այն «մասնագետները, ովքեր ուսումնասիրում և բուժում են ֆոբիաները հակված չեն օգտագործել բոլոր լատինական և հունական անվանումները, որոնք հայտնվում են հայտարարությունների տախտակին կամ մամուլում»:
Հեղինակ Քեթլին ՄաքԱլիֆֆն ասել է, որ տրիպոֆոբիան դեռ պետք է լայնորեն ուսումնասիրվի, ուսումնասիրությունների ժամանակ շատ ուշադրություն չի դարձվել զզվանքի թեմաներին, քանի որ դրանք ունեն հետազոտության այլ ուղղություն, և քանի որ պատկերներից առաջացող հանկարծակի զզվանքը կարող է հայտնվել նաև հետազոտողների մոտ Բլոգներում և ինտերնետային ֆորումներում հազարավոր մարդիկ պնդում են, որ տրիպոֆոբիա ունեն:
Եթե վախը չափազանց մեծ է, մշտական և կապված է լուրջ խանգարումների կամ խախտումների հետ, ապա տրիպոֆոբիան կարող է դասվել առանձնահատուկ ֆոբիաների կատեգորիային: