Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն Instagram–ում լուսանկար է հրապարակել։Լուսանկարում 38–ամյա հեռուստաաստղն առանց դիմահարդարման պառկած է, իսկ դեմքին կարմիր բծեր են երևում։
Լուսանկարը վերնագրված է` «Առավոտյան պսորիազ»։Քիմը հիվանդության առաջին ախտանիշները նկատել է դեռևս 2011 թվականին։
Սկզբում նրան թվացել է, թե քորը զգեստի կտորից է։ Բայց նրա մայրը` Քրիս Ջենները, ով նույնպես տառապում է այդ հիվանդությամբ, ասել է, որ իր դստեր մոտ, հավանաբար, պսորիազ է։«Ես դա առաջին անգամ հայտնաբերեցի Նյու Յորքի Dash խանութի բացմանը։
Փայլերով զգեստ էի հագել, երբ քոր սկսվեց… Երբ ոտքերս ծածկվեցին բծերով, մայրս ասաց. «Կարծում եմ` քեզ մոտ պսորիազ է»,– պատմել է Քարդաշյանը։