«Պահանջում եմ պատկան մարմիններից՝ մաքրել քաղաքս ու երկիրս խուժանից». Թաթուլ Կրպեյանի քույր

Թաթուլ Կրպեյանի քույր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ փողոց դուրս եկած Ասպրամ Կրպեյանի հորաքույր` Ռուզան Կրպեյանը Ֆեյսբուքի իր էջում պահանջել է դադարեցնել «կապիկների ու թմրամոլների ռևանշը»` մասնավորապես գրելով.

«Որպես երկրիս համար մտահոգ քաղաքացի՝ պահանջում եմ պատկան մարմիններից՝ մաքրել քաղաքս ու երկիրս խուժանից…

Դադարեցրեք՜ կապիկների ու թմրամոլների ռևանշը»։

Նշենք, որ այսօր առավոտվանից ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության գործողություններ էին նախաձեռնել: Վերջիններս մայրաքաղաքում փակել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանները կարճ ժամանակում բացեցին:

Ոստիկանության հայտնած տեղեկատվության համաձայն՝ այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները բաց են, երթևեկությունը՝ վերականգնված: Ժամը14:00-ի-ի դրությամբ բերման է ենթարկվել 244 օրինախախտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ