Մոտ 30 տարի ղեկավարելուց հետո Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները:

«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:

Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է, որ տվյալ որոշումը հեշտ չի եղել:

Ես բարդ որոշում եմ կայացրել: Ինձ ընձեռվել էր անկախ երկրի առաջին նախագահը լինելու մեծագույն պատիվը: Մենք ձեզ հետ կարողացանք ԽՍՀՄ փլատակների վրա հաջողակ պետություն կառուցել. մենք մեր դրոշն ու զինանշանն ունենք»,-ասել է նա:

Նա հավելել է, որ նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին:


Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ