Բոլորս էլ փոքր տարիքում բախվում ենք մի խնդրի կամ ծաղրում են մեզ կամ մենք ենք ծաղրել արտաքինի հետ կապված։Շվեյցարիայի բնակչուհին, ում փոքր հասակում ծաղրել են իր արտաքին տեսքի համար, մոտ 50 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա։ 24-ամյա Սելինա Չենտինոյի խոսքերով՝ դպրոցական ծաղրը փչացրել է իր կյանքը։
«Ես ուզում էի կրկին երջանիկ լինել, դրա համար ես փոխեցի իմ արտաքին տեսքը և այն ամենն, ինչ ինձ դուր էր գալիս իմ մեջ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ այն ինչ դուր չի գալիս կարելի է փոխել և ես օգտվեցի այդ հնարավորությունից»,- ասել է աղջիկը։