Կոնչիտա Վուրսթ բեմական կեղծանվամբ հանդես եկող ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը՝ առավել հայտնի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Rise Like a Phoenix երգով տարած հաղթանակով, նոր տեսահոլովակում ներկայացել է բոլորովին նոր կերպարով։
Երգչի՝ Hit Me վերնագրով նոր տեսահոլովակը թողարկվել է մարտի 15-ին։ Տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա:
Կոնչիտայի երկար մազերը փոխարինվել են կարճ, արծաթագույն մազերով և նույն գույնի մորուքով, իսկ երգի կատարողի անունը պարզապես Վուրսթ է։
Նման անսպասելի կերպարանափոխությունն ապշեցրել ու հիացրել է երգչի երկրպագուներին։ Նրանք միաձայն ասել են, որ այս կերպարը շատ է տարբերվում նախորդից, բայց և գովել են կատարողի՝ այդքան հեշտությամբ մի կերպարից բոլորովին այլ կերպարի անցնելու տաղանդը։