Այրում ենք մեքենաներ, տանում ենք բախման ․․․ Համացանցում շրջանառվում է ցուցարարների գործուղությունների ցանկ

Համացանցում շրջանառվում է մի փաստաթուղթ, որտեղ իբրև  թե  նկարագրված են  ցուցարարների գործողությունների հերթականությունը։

Մինչև 5000 հոգու համար

  • 1. Քայլերթ (շարքերի սկզբում կանգնեցնել մեր զոհված զինծառայողների հարազատներին՝ 300 հոգի, բայց ակտիվի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար հայտնել 700-800 հոգու մասին)։
  • 2. Երկրորդ շարքում կենգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց (մերոնց ու իրենց ընկերներին)։
  • 3. -Երրորդ շարքում կանգնում են հիմնական կորիզը, գեներալները, Արցախից ժամանած ակտիվը։
  • 4. Երթը ոստիկաններին հանդիպելիս տանում ենք դեպի բախման։ Զոհվածների հարազատներին 1-ին շարքում ճնշելու դեպքում մեզ կմիանան ֆիդայական ջոկատներ, թասիբով տղերք։
  • 5.Երթը ուժով ցրվելուց հետո մոբիլ խմբերի ենք բաժանվում և կատարում ենք անհնազանդության ակտեր՝ ճանապարհ փակել, ոստիկանական մեքենաներ հարկ եղած դեպքում այրել, իշխանության որևէ ներկայացուցչի հանդիպելուց՝ սատկացնել։
  • 6. Կանանց և աղջիկների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ ձերբակալվեն կամ ենթարկվեն ոստիկանական քաշքշուքների։
  • 7.Անընդհատ կապ պահել հարյուրապետների հետ։

Ակտիվի ուղեցույց․ Մինչև 30.000 հոգու համար

  • 1. Քայլերթ, I-ին շարքում զոհված զինծաայողների հարազատները և հոգևորականները:
  • 2. II-րդ շարքում կանգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց(մերոնց և իրենց ընկերներին):
  • 3. III-րդ շարքում կանգնում է հիմնական կորիզը՝ գեներալները, Արցախից ժամանած ակտիվը:
  • 4. Երթը ոստիկաններին հանդիպելուց իրեն պահում է շատ հանդարտ մինչև կառավարության շենքի մոտ հասնելը: Կառավարության շենքի մոտ հասնելուց հրահրում ենք ոստիկաններին, որպեսզի ուժ կիրառեն: Օգտվելով խառնաշփոթից ներխուժում ենք կառավարության շենք ու գրավում աշխատասենյակները (ցանկալի կլինի պաշտոնյաների հետ միասին):
  • 5. Կապ ենք պահում հարյուրապետերի հետ:

Թե որքան է շրջանառվող փաստաթուղթը համապատասխանում իրականությանը, կարծում ենք պետք է պարզեն իրավապահները

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ