Երևանում առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում

Ֆեյսբուքյան իր էջում «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը հյտնել է , որ այս տարի առաջին անգամ մայրաքաղաք Երևանում կբացվի ռեստորան երկնքում:

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50  մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։

Ռեստորանի ճաշացանկը պետք է պատվիրել նախապես, որը ներառում է նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքներն անվճար են։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ