Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը:
Իշխանությունը ժողովդրի հակառակորդը չէ ու ժողովրդի մրցակիցը չէ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր իշխանությունը ժողովրդի մի մասն է ու մարդիկ չեն ընկալել, որ կա Հայաստանում կառավարություն, վարչապետ, որ ամեն քաղաքացուն ընկալում է որպես իր ընտանիքի անդամ», — ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ ինքն այսօր հայ ժողովրդին ընկալում է որպես ծնող:
«Որրովհետև ժողովուրդն է ստեղծել մեզ, ժողովուրդն է մեզ վերցրել, բերել դրել այստեղ: Եվ ես իմ ամենօրյա գործունեությունը ընկալում եմ որպես իմ որդիական պարտականությունների հնարավորինս լավ կատարում մեր ժողովրդի առաջ», — ասաց Ն. Փաշինյանը: