Աննա Հակոբյանը ամուսնու հետ լուսանկարներ է հրաապարակել Ստեփանակերտից

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապրակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կատարել է հետևյալ գրառումը.

«Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ