«Էդ «գեներալ կոչվածի զավակը», որ գնացել է իբր «հայրենիք փրկելու» նախ թող գնար բանակ, այլ ոչ թե ազատվեր ծառայությունից»․ Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էդ “գեներալ կոչվածի զավակը”, որ գնացել է իբր “հայրենիք փրկելու” ու 2 մետր բոյն առած անօրինական գործողություններ է իրականացնում Երևանի կենտրոնում, նախ թող գնար բանակ, այլ ոչ թե ազատվեր ծառայությունից։

Հայրենիքը փրկում և պաշտպանում են ծառայելով այդ հայրենիքին, առավել ևս զորակոչման տարիքում, այլ ոչ թե Երևանյան փողոցներում քաղաքացիներին անհարմարություններ պատճառելով։

Ինչպես հայտնել էինք, ոստիկաններն երեկ բերման էին ենթարկել Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին, որոնց թվում էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ