«Շուշիի դիրքերից փախած գեներալը մի 2 կուսակցության վերնախավի համոզել է, թե Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել». Իոաննիսյան

«Շուշիի դիրքերից փախած անասնաբուծի դիպլոմով մի փսեվդո-գեներալ մի երկու կուսակցության վերնախավի համոզել է, որ Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել: Ընդորում` սա ստեր է հորինել առ այն, թե իբր Կրեմլում բարձրաստիճան մարդկանց հետ է հանդիպել (ում հետ անգամ պաշտոնավարման ժամանակ չէր հանդիպել)»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ այդ կուսակցություններն էլ, համոզված լինելով, որ հեղափոխությունը ոչ թե ժողովրդի զայրույթի, այլ ինչ-որ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է` 2018-ի հեղափոխությանը նախորդող քայլերի էժանագին կրկնօրինակումն են անում։

«Այս բոլորը չեն հասկանում, որ 2018-ին ժողովուրդը տեսել էր, որ ընտրություններով չի կարողանում փոխել այն իշխանությանը, որին վաղուց ատում է` դրա համար էլ մի քանի ակտիվ քայլերի արդյունքում ժողովուրդը ոտքի ելավ: Դա մեզ կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, բայց այժմ ժողովուրդը ընտրություններով ընտրել է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։

Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, մեղմ ասած, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ ընդամենը 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության։ Լուրջ չի»,-գրել է Իոաննիսյանը

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ