Հարսանյաց արարողության կազմակերպման հարցում զգեստից բացի ոչ պակաս կարևոր է տորթի ճիշտ ընտրությունը:
Այն պետք է ոչ միայն շատ համեղ լինի, այլև անկրկնելի տոնական տեսք ունենա՝ ստիպելով հյուրերին դեռ երկար հիշել դրա համն ու տեսքը:
Աղբյուրը նկատում է, որ ներկայում հրուշակագործությունն այնքան է զարգացել, որ հնարավորություն է տալիս պատրաստել ամենաանհավանական դիզայնի ու բարդության տորթեր:
Դրանց նայելով՝ միանգամից պարզ է դառնում, թե մասնագետներն ինչ ծավալի քրտնաջան աշխատանք են կատարել: Ուստի՝ բնական է, որ նման տորթերի գինը երբեմն հասնում է մի քանի հազար դոլարի:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք մի շարք հարսանեկան տորթեր, որոնք հրուշակագործության գլուխգործոցներ են: