Այս կենդանիները սնվում են պիրանյաներով, իսկ անակոնդան իսկական դելիկատես է նրանց համար

Ջրասամույրը կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է։ Ջրասամույրի մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6—10 կգ։ Թաթերը կարճ են, մատները լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։

Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2—3-րդ տարում։

Հղիությունը 8—10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։

Ջրասամույր հանդիպում է Հայաստանի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է, անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ