«Բոլորը պիտի պատասխան տան». Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լսեցի պատերազմում զոհված հերոսների ծնողներից մի քանիսի ելույթն ընդդիմադիրների ցույցի ժամանակ։

Կարմիր թելով անցնում էր միտքը․ «Տղաս ասաց, որ իրեն ասել են, որ Նիկոլը հողերը տվել ա, կռվելն իմաստ չունի»։

Ու նման պնդում անում են նաև շատ ողջ մնացած տղաներ, պնդում են, որ իրենց ևս փորձել են համոզել դրանում, շատ դեպքերում հաջողել են, շատ դեպքերում՝ ոչ։

Պատրաստվում եմ առաջարկել, որպեսզի քննիչ հանձնաժողովը լսի բոլոր նման պնդում անող տղաներին, քննի, թե ումից են լսել այդ պնդումը, ո՞վ է տարել այդ դավաճանական քարոզը պատերազմի ժամանակ, ո՞ւմ հարազատը՝ եղբայրը, որդին, բարեկամը, ու փորձել հասկանալ, թե այդ քարոզը տարածների հարազատներն ու բարեկամները կամ ինքն անձամբ, օրինակ՝ նոյեմբերի 9-ին եղե՞լ է շենքեր գրավող խմբի մեջ, հիմա ներգրավվա՞ծ են ընդդիմության «ազգափրկման» շարժման մեջ։

Էս ամենի սարսուռը նրանում է, որ նույն դավաճանական քարոզով, որով փորձել են խաբել ու պարտության ու կորուստների տանել տղաներին, հիմա նույն քարոզն անում են այդ տղաների ծնողների մեջ։

Ցանկացած մեկը, ով պատերազմի ժամանակ փորձել է զինվորին համոզել, որ վարչապետը կամ ուրիշ մեկը հողերը տվել է, կռվելն իմաստ չունի, կա՛մ վարձատրվել է Ադրբեջանի կողմից, կա՛մ վարձատրվել է մի ուրիշ կենտրոնից, որը գտնում էր, որ պատերազմում Հայաստանի պարտությունն իր համար պատուհաններ է բացում։ Ու բոլոր նմանները պիտի պատասխան տան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ