Ու հանկարծ դուրսա գալիս սարքած քթով ու դոշերով մեկն ու ասում ա…

Հովհաննես Դավթյանն իր նոր տեսանյութում անդրադարձել է Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ քաղաքապետարանի՝ Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման որոշմանը դեմ դուս եկան ադ սրճարանների աշխատակիցները և ոչ միայն …

Հիշեցնենք, որ  սրճարաններից մեկի ազատված տարածքում առաջին փուլով արդեն իսկ հեռացվել են սալիկները, առաջիկա երկու օրվա ընթացքում փխրեցվելու, պարարտացվելու եւ մշակվելու է այդ հողը։

Հաջորդ քայլով նախատեսվում է  համալրել այն լրացուցիչ հողային շերտով, ցանել սերմեր եւ պատել կանաչ մակերեսով։ Նույնն արվելու է նաեւ մյուս սրճարանների տարածքներում։

Երկրորդ փուլը նախատեսում է ճարտարապետական-կանաչ նախագիծ այդ տարածքում, որը կիրականացվի մրցույթով։

Քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, որով յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր դենդրո-նախագիծը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ