Այն, ինչ անում են Սերժ Սարգսյանի և Քոչարյանի բանդաները, դիմադրություն չէ իշխանությանը, այլ՝ ժողովրդին ու պետականությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վերջին օրերին ընդդիմադիրների գործելաոճին ու ճանապարհներ փակելու հետևանքներին:

«Խորհրդարանում հայտնված ռևանշիստներն այս օրերին չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը։

Նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող ու պատերազմի ընթացքում իր զինվորներին լքող ու փախչող նախկին հրամանատարներ, պատերազմի օրերին բանակից փախած ու Երևանում պետական շենքեր ջարդողներ և շատ այլ հակապետական տարրեր հավաքվել են իրար գլխի, որպեսզի կրկին Արցախն օգտագործեն՝ որպես իշխանության ձևավորման աղբյուր։

Նրանք ասում են, որ սա իրենց վերջին փամփուշտն է` մոռանալով, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժողովուրդն արդեն վերջին փամփուշտն օգտագործել է, և անվրեպ։

Այն, ինչ անում են Սերժ Սարգսյանի և Քոչարյանի բանդաները, դիմադրություն չէ իշխանությանը, այլ դիմադրություն է ժողովրդավարությանը, խաղաղությանը, պետականությանը և ժողովրդին։

Ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը չունեն այլընտրանք, և մենք մեր ժողովիդի հետ այն պաշտպանելու ենք ամեն գնով»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ