«Փող ունեք, չգիտեք, թե ի՞նչ անել». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անցած շաբաթվա վերջին Սյունիքում էինք։Հավաքագրած խնդիրներից շատ մանրամասներ նպատակահարմար չեմ համարում հրապարակային գրել, որովհետև փորձելու ենք սուսուփուս, լուռումունջ լուծել։ Բայց մի բանի մասին ստիպեց գրել այս տեսանյութը․ հանդիպած զինվորականների հետ մի շարք խնդիրների մասին զրույցից մեր խումբը որոշեց, օրինակ, շարունակել/օգնել դիրքերի համար անվադողերի հավաքմանը, տեղափոխմանը կամ նման խմբերին։

Իսկ այստեղ Սյունիքի, Արցախի ու երկրի «փրկության» շրջանակներում Երևանի փողոցներում անվադողեր են այրում․․․ Անվադողեր, որոնք պետք են ՀՀ սահմաններին՝ հյուսիսից հարավ․․․

Լավ, մի՞թե հնարավոր է այսքան զուրկ լինել ամոթի զգացումից․․․ Գոնե գիտակցո՞ւմ եք, որ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հարյուրավոր նոր կլիոմետրեր են առաջացել, որոնց կահավորումը մեկ, երկու տարում պահանջում է ոչ միայն պետական միջոցների, այլ նաև հանրային ռեսուրսների մոբիլիզացիա։ Այո՛, ի հավելումն այն սահմանի, որը դուք 30 տարվա մեջ կանսերվայի բանկաներով եք կահավորել, իսկ այժմ տեսախցիկներով, դիտարկման համակարգերով պետք է արվի ու շատ բան արվում է․․․․

ՀՀ քաղաքացին ո՞նց հավատա, որ դուք Արցախ, Սյունիք ու հայրենիք եք «փրկում», երբ սահմանին պետքական բաները ոչ միայն սահման չեք հասցնում, այլ այրում եք այստեղ, որովհետև աթոռ եք ուզում․․․ Որովհետև իշխանությանն ու կերակրատաշտը կարոտել եք․․․ Ափսոս շատ մանրամասներ չեմ կարող բացել. փող ունեք, չգիտեք, թե ի՞նչ անել․․․․ մոդուլային զուգարանների ու մնացած բաների վրա ծախսեք, նվիրեք մի դիրքի․․․

Փող եք շաղ տալիս միտինգի եկողի տաքսու, պեռաշկու, պիցցայի ու նման բաների վրա։ Գյուղից գյուղ գնացող մանկավարժի ճանապարհածախսում էլ դուք օգնեք ու այսպես շարունակ․․․․ Դուք այս հայրենիքը չեք սիրել ու երբեք չեք սիրելու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ