Արսեն Թորոսյանն այցելել է Օձունի, Շնողի և Ճոճկանի բժշկական ամբուլատորիաներ և Ալավերդու բժշկական կենտրոն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ մարզային այցելությունների շրջանակներում եղել են Օձունի, Շնողի և Ճոճկանի բժշկական ամբուլատորիաներում և Ալավերդու բժշկական կենտրոնում, զրուցել են բժշկական անձնակազմերի հետ, արձանագրել խնդիրները և մատնանշել դրանց լուծման ուղիները։

«Չնայած Օձունի և Ճոճկանի ամբուլատորիաները զրոյից կառուցվել են 2000-ականների սկզբներին, սակայն արդեն իսկ կարիք ունեն կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման, քանի որ աշատանքները ժամանակին ակնհայտորեն որակյալ չէին իրականացվել»,- գրել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ ամբուլատորիաները համայնքային ենթակայություն ունեն, հետևաբար այդ աշխատանքները առաջին հերթին պետք է իրականացվեն համայնքային բյուջեների հաշվին, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերով, Կառավարության հետ համաֆինանսավորումով։

«Պարոն Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ կաշխատենք մեր գործընկերների հետ՝ աշխատանքները ապագա ծրագրերում ընդգրկելու համար։

Շնողի ամբուլատորիան շատ լավ շենքային պայմաններ ուներ, այդ թվում՝ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերի և աջակցության շնորհիվ։ Եղանք նաև Շնողի համայնքապետարանում, որտեղ ծանոթացանք քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքներին։

Ալավերդու բժշկական կենտրոնը նույնպես այս պահին շատ լավ շենքային պայմաններ, սարքավորումներով և որակյալ բժշկական անձնակազմով հագեցվածություն ունի։ ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ քննարկեցինք հետագա զարգացման հնարավորությունները»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ