Բան չի փոխվել, փողոցում նույն խուժանն է, որ նույն մարդիկ են, ովքեր մինչև 2018-ը անմեղ քաղաքացուն ծեծում, հայհոյում, խոշտանգում ու դատում էին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բան չի փոխվել, նույն դեմքերն են։

Այսօր իշխանափոխության պահանջով փողոցում այն նույն մարդիկ են,

  • * ովքեր 2018-ին փողոցում քաղաքացիներին էին ծեծում խաղաղ ակցիա իրականացնելու համար,
  • * նույն մարդիկ են, ովքեր պատերազմի օրերին Արցախում իրենց վստահված դիրքերը թողեցին ու փախան Երևան, որպեսզի նոյեմբերի 9-ից հետո իշխանություն զավթեն,
  • * նույն մարդիկ են, ովքեր խոսում են հզոր բանակից, բայց տարիներ շարունակ բանակն էին թալանում ու կանսեռվի կոկոշ կախում սահմանին,
  • * նույն մարդիկ են, ովքեր պատերազմից հետո գրոհեցին խորհրդարանի ու կառավարության շենքերը, կառավարական ամառանոցը,
  • * նույն մարդիկ են, ովքեր 2008-ի գարնան առաջին օրը Երևանի փողոցները արյունով ներկեցին,
  • * նույն մարդիկ են, ովքեր գողանում էին դպրոցի ու մանկապարտեզի տանիքը, հիվանդանոցի գույքն ու դեղորայքը,
  • * այն նույն մարդիկ են, ովքեր անգամ ասֆալտն էին լափում,
  • * նույն մարդիկ են, ովքեր մինչև 2018-ը անմեղ քաղաքացուն ծեծում, հայհոյում, խոշտանգում ու դատում էին։

Մարդիկ նույնն են, նույն խուժանն է, տեղերն է փոխվել։

Հիմա էլ իշխանություն են ուզում զավթեն, որ վերը թվարկվածը նորից կրկնեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ