«Վանեցյանի գլխավորությամբ «Սամակատ»-ներով իրազեկման ակցիա մայրաքաղաքի փողոցներում»․Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՓՇ անդամները Արթուր Վանեցյանի գլխավորությամբ «Սամակատ»-ներով իրազեկման ակցիա են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։

Նշենք, որ այսօր ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բակում բարձրացրել են Արցախի դրոշը և հայտարարել անժամկետ դասադուլ: Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ սա ներկայացրել են որպես համընդհանուր դասադուլ ԵՊԲՀ-ում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ